Լրահոս
Օրվա լրահոսը

Նման իրավիճակում իմպիչմենտի գործընթացը պետք է ավելի վճռական լինի. Կարապետ Պողոսյան

Հունիս 11,2025 13:56

Ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կապիտուլյանտից ահաբեկիչ մեկ քայլ է

Հայաստանի կառավարչի վերջին օրերի գործողությունները և գրառումները մեկ բան են փաստում, իր գլխին կախված «իմպիչմենտյան սուրը» սարսափեցրել է, միջոցներ է փնտրում հերթական շանտաժի և այս անգամ թիրախավորել է Հայոց Սրբավայր Վեհարանը։

Եթե փորձենք ավելի կենցաղային դիտարկել, նման է ամերիկյան ֆիլմի, երբ բանկ թալանողը ծուղակից դուրս գալու համար զենքը պահում է մարդկանց գլխին և պահանջներ ներկայացնում։

Վեհափառի և հոգևոր դասի հանգստությունը իսկապես կարևոր է, նրանք ոչ մի կերպ չեն տրվում սադրանքների և թույլ չեն տալիս, որ ահաբեկիչի օրակարգը իրականություն դառնա, իսկ ահաբեկիչը ավելի նյարդային ու հուզական է դառնում։

Նման իրավիճակում իմպիչմենտի գործընթացը պետք է ավելի վճռական լինի, հարվածն առավել անսպասելի և դիպուկ, հակառակ դեպքում կվնասի «պատանդներին»։

Եթե, վաղը մյուս օրը սա մանկապարտեզ էլ գրավի և երեխեքին պատանդ վերցնի, չզարմանաք, ընդունակ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30