Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային սննդի օբյեկտում որոշ աղցաններ մանրէների ցուցանիշով չեն համապատասխանել սահմանված պահանջներին

Հունիս 11,2025 14:07

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ- ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Էրեբունի փ․ 17/1), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ և «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տվյալ աղցանների արտադրությունը կասեցվել է։

Տեղեկանք Ստուգումն իրականացվում է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա բոլոր 36 մասնաճյուղերում։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30