«Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դաշինքը ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգության համար։ Ավելին, արևմտամետների հիմնական նպատակը տարածաշրջանի խարխլումն ու լարվածության նոր օջախների ստեղծումն է, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Մարիա Զախարովան նաև հիշեցրել է, որ Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին Երևանից որևէ ազդանշան Մոսկվան չի ստացել: