Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի կրկնվող հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ համարվում են ամենալուրջ ոտնձգությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ ստալինյան ժամանակաշրջանից ի վեր. CCAF

Հունիս 11,2025 17:49

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համախմբման խորհրդի (CCAF) հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրկնվող հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, նրա հրաժարականի կոչերը եւ նրա փոխարինման նպատակով համակարգող մարմնի ստեղծման նախաձեռնությունը համարվում են ամենալուրջ ոտնձգությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ ստալինյան ժամանակաշրջանից ի վեր:

CCAF-ը խստորեն դատապարտում է այս անընդունելի ճնշումները, որոնք հակասում են Եկեղեցու եւ Պետության բաժանման հիմնարար սկզբունքին եւ ուղղված են հայ ազգի պատմական ու հոգեւոր սյուներից մեկի թուլացմանը՝ այն պահին, երբ Հայաստանը կանգնած է արտաքին լուրջ սպառնալիքների եւ գոյաբանական մարտահրավերների առաջ:

CCAF-ը հանդիսավոր կերպով կոչ է անում վարչապետին հարգել իր պաշտոնի սահմանափակումները եւ ձեռնպահ մնալ միջամտելու եկեղեցական գործերին: Այն նաեւ իր ամբողջական աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի հիմնարար դերը հայ ժողովրդի պատմության, գոյատեւման եւ համախմբման գործում կարիք չունի հիշեցման:

CCAF-ի ազգային գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30