Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու դեմ Փաշինյանի գործողությունները ազգադավ փորձ են՝ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալմանը. Թեհրանի և Սպահանի թեմեր

Հունիս 11,2025 23:00

Թեհրանի և Սպահանի թեմերի համատեղ հայտարարությունը

2018 թւականից ի վեր Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններն ընդգծւած թշնամական վերաբերմունք են դրսեւորում հայ ժողովուրդի էութեան եւ ինքնութեան առանցքը կազմող բոլոր յենասիւնների, այդ թւում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ, որը հարիւրամեակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապաւէնն ու պահապանը պատմութեան յորձանուտներում։

Հայոց եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների գործողութիւններն ու յայտարարութիւնները, որոնք հատել են բարոյականութեան բոլոր հնարաւոր ու անհնար սահմանները ոչ այլ ինչ են, քան ազգադաւ փորձ՝ հարւածելու հայ ժողովրդի հոգեւոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար եւ անդառնալի հետեւանքներով։

Խստօրէն դատապարտելով այս եղկելի յայտարարութիւնները, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին եւ Եկեղեցու միւս բոլոր սպասաւորներին։Թող, որ ամենակարող Տէրը պահպանի ու պաշտպանի մեր Եկեղեցուն երեւելի եւ աներեւոյթ բոլոր չարքերից ու փորձութիւններից։

 

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30