Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Սարգիս Խանդանյանը հայտնում է.
«Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության կազմով հանդիպեցինք Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության եվրոպական համագործակցության գլխավոր տնօրեն Հելեին Բաքըրի հետ։
Հանդիպմանը քննարկեցինք Հայաստան–Եվրամիություն համագործակցության հեռանկարներն ու Նիդերլանդների հետ հարաբերությունների խորացման ուղիները։ Նիդերլանդական կողմը, կարևորելով Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ հետ հարաբերությունների խորացման մեր հանձնառությունը, վստահեցրեց՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունն իրենց կառավարության օրակարգում է։
Ներկայացրինք նաև տարածաշրջանային զարգացումները և խաղաղության հաստատմանն ուղղված մեր քայլերը»։