Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովային դուր չի եկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ոչնչացման մասին հարցը

Հունիս 11,2025 23:40

Մենք այս հարցի շուրջ աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, կարող եմ ձեզ վստահեցնել։ Այս մասին հունիսի 11-ի ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման մասին։

«Միաժամանակ, ես կցանկանայի հարց տալ. ձեզ չե՞ն հետաքրքրում այլ երկրներում քանդվող այլ հուշարձանները: Ես երբեք չեմ լսել կամ տեսել որեւէ նյութ այս հարցի վերաբերյալ: Ես երբեք չեմ տեսել զանգվածային աջակցություն մեր հիշողության պաշտպանության գործում, այդ թվում՝ ծագումով հայ խորհրդային զինվորների:

Մենք միշտ ամեն ինչ անում ենք նրանց հիշատակը պահպանելու համար, մենք ամեն ինչ անում ենք նրանց պղծումից պաշտպանելու համար:

Ինչո՞ւ այս իմաստով դուք երբեք չեք հարցնում, եւ ոչ միայն մեզ, այլեւ գուցե ձեր սեփական երկրում: Ի՞նչ համատեղ ջանքեր են գործադրվում այս առումով: Նայեք, թե ինչ է պատահել: Իսկ Ուկրաինայո՞ւմ: Ի՞նչ է, Կարմիր բանակում հայկական արմատներով զինվորներ չկային, երբ դիակները արտաշիրմեցին, երբ հուշարձանները քանդեցին։ Ես չեմ լսել որեւէ հարց կամ այս մասին խոսելու որեւէ ցանկություն։ Ինչո՞ւ։ Պետք չէ, խնդրում եմ։

Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչու, ինչ պատճառով եւ ինչ համատեքստում եք բարձրացնում այս թեման։ Խնդրում եմ, մի՛ արեք դա։ Որոշ չափով արդեն պարզապես սրբապղծություն է դառնում ինձ պարբերաբար նման հարցեր տալը։

Հաջորդ անգամ, երբ ցանկանաք խոսել հուշարձանների մասին, եկեք հարցազրույց անենք, եւ ես ձեզ ամեն ինչ կպատմեմ։

Կարմիր բանակի ներկայացուցիչների, որոնք ձեր հայրենակիցներն են, հիշատակը պղծվում է Եվրամիության տարածքում։ Որտե՞ղ է ձեր արձագանքը։ Որտե՞ղ է այդ հուշարձանները պաշտպանելու ցանկությունը։ Միայն մեր երկիրն է դրանք պաշտպանում ամեն կերպ։ Այս թեման ընդհանուր առմամբ ձեր տեղեկատվական տարածքից դուրս է։

«Սա չափն անցնում է, սա արդեն հայհոյանքի եզրին է։ Ինչո՞ւ քանդվող հուշարձանները, այդ թվում՝ հայ զինվորների հուշարձանները, հասարակության որեւէ հետաքրքրությունը չեն առաջացնում ձեր երկրում»,- ավելացրել է Զախարովան։

News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Զախարովան արդեն որերորդ անգամ էս Հայկին կոխում ա ցեղը ու հանում, ոչ մի ուրիշ լրագրողի հանդեպ էսքան ատելությամբ չի խոսում․․․ սա էլ ոչնց ոչ անինքնասեր լինի, մի անգամ գոնե մարդավարի հակադարձեր, ամեն անգամ ստորանում է ժպիտով

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30