Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Սողոմոնյան. «Ճիշտ կլինի, որ նույն ձևով շարունակի, Եկեղեցին չպետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»

Հունիս 12,2025 09:30

Հայաստանի իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, շարունակում է հարձակումները Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների վրա։

Եկեղեցին գերզսպվածություն է ցուցաբերում այս իրավիճակում, ի վերջո, անկեղծ լինենք, նա երբևիցե չպետք է իջնի այս անհասկանալի զազրախոսությունները մեկնաբանելու մակարդակին։ Հանրությունն էլ իր աջակցությունն է հայտնում Եկեղեցուն՝ հանձին Վեհափառ հոր։ Դրա վկայությունն է նաև այն, որ հարյուրավոր մարդիկ օրերս «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Գարեգին Երկրորդին և այս կերպ ևս ցույց տվեցին, որ Առաքելական եկեղեցու կողքին են։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է. «Եկեղեցին մինչ այժմ այդ հարցում շատ ճիշտ, հավասարակշռված ուղեգիծ է առաջ տարել, և կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նույն ձևով շարունակի, Եկեղեցին չպետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանին։

Եկեղեցին պետք է շարունակի իր առաքելությունն իրականացնել, պետք է էլ ավելի ակտիվացնի իր հոգևոր, ազգային գործունեությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև Փաշինյանի հարձակումներից հետո մարդկանց հետաքրքրությունը մեծացել է, նաև նույնիսկ այն մարդկանց, ովքեր հոգևոր առումով խորապես հավատացյալ չեն, բայց հասկանում են, որ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ու գնում են դեպի Եկեղեցի։ Մեր Եկեղեցին պետք է ավելացնի ջանքերն իր հոգևոր ազգային գործունեության ուղղությամբ՝ ոչ մի պարագայում չմտնելով Փաշինյանի որոգայթների մեջ։

Քաղաքացիներն օդանավակայան առաջին հերթին գնացել էին ի պաշտպանություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի կառույցի, երկրորդ հերթին՝ նաև ի պաշտպանություն Վեհափառի։ Բայց նաև շատ կարևոր է, որ մարդիկ այնտեղ գնացել էին ի պաշտպանություն Հայաստանի պետականության, Սահմանադրության և ժողովրդավարության։ Օդանավակայանում Վեհափառին դիմավորելու նախաձեռնությունը հենց այս արժեքների գիտակցմամբ էր՝ Եկեղեցի ու Վեհափառ, Հայաստանի պետականություն և Սահմանադրություն։

Նիկոլ Փաշինյանի ոտնձգությունները սահմանադրական կարգի, պետականության հիմքերի խախտումներ են, նաև մեր կրոնական զգացմունքների վիրավորում, բայց, ընդհանուր առմամբ, կրոնական ազատության դեմ ուղղված լուրջ ոտնձգություն է և ավտոկրատիայի ուղղված գործունեություն Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ես անձամբ և, համոզված եմ, իմ նման հազարավոր մարդիկ, ովքեր «Զվարթնոցում» էին, այնտեղ էին պաշտպանելու Հայոց եկեղեցին, Հայոց պետականությունը, Սահմանադրությունը և կրոնական ազատությունների սկզբունքը, որը մեզ համար կարևոր արժեք է»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30