Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Սահմանադրությունն ընթերցելիս ցավ էի ապրում այն մտքից, թե մեր իշխանավորներից յուրաքանչյուրը Սահմանադրության որ կետերն էր խախտում»

Հունիս 12,2025 09:00

2018 թվականի հուլիսին հուժկու հեղափոխական Արայիկ Հարությունյանը, որն այն ժամանակ նոր էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնում, պատմում էր մինչհեղափոխական «տրավմաների» մասին՝ նշելով. «Մինչև «թավշյա հեղափոխությունը» ես որոշ առիթներով ՀՀ Սահմանադրությունն ընթերցելիս ցավ էի ապրում այն մտքից, թե մեր իշխանավորներից յուրաքանչյուրը Սահմանադրության որ կետերն էր խախտում: «Թավշյա հեղափոխությունից» հետո արդեն այդ ցավի ապրումները վերացել են և փոխարենը ժամանակ է եկել, երբ ոչ մի իշխանավոր այլևս չի կարող Սահմանադրության որևէ կետ խախտել»։

Բայց, արի ու տես, 7 տարիների ընթացքում և վերջին օրերին ևս ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի իշխանությունը «սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև» շրջանցում ու շրջանցում է Սահմանադրության շատուշատ կետեր, վերջինը, իհարկե, Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտելու անհագ ցանկության դրվագն է։

Արդեն վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից կաթողիկոսի ընտրությանը միջամտությունը Սահմանադրական կարգի խախտում չէ, ասել է․ «Նա հանդես է գալիս՝ որպես քրիստոնյա»։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30