Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին բոլորին իր զավակն է համարում, անգամ նրանց, ովքեր այսօր եկեղեցու դեմ են խոսում. Տեր Զարեհ քահանա Աշուրյան. «Հրապարակ»

Հունիս 12,2025 11:00

«Հրապարակի» զրուցակիցը Տեր Զարեհ քահանա Աշուրյանն է:

– Երբ հղում ենք անում Սահմանադրությանը եւ նշում, որ իշխանությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին, իշխանավորները մի մանիպուլյատիվ արդարացում են առաջ բերում, թե եկեղեցին էլ խառնվում է քաղաքական հարցերի մեջ: Հայ առաքելական եկեղեցին, լինելով ազգային ինստիտուտ, կարո՞ղ էր, օրինակ, Արցախի կորստից հետո լռել, կրավորական կեցվածք ընդունել:

– Եկեղեցին երբեք իր ձեռքերը չի լվացել ու կանգնել մի կողմ, եկեղեցին երբեք չի կարող սառնասիրտ դիտողի կարգավիճակ ընդունել եւ կողքից նայել, թե ինչ զարգացումներ կլինեն, եւ, ըստ դրա, կողմնորոշվել, թե ինչպես վարվի: Եկեղեցին բոլորին իր զավակն է համարում, անգամ նրանց, ովքեր այսօր եկեղեցու դեմ են խոսում: Նրանք մոլորված մարդիկ են: Եկեղեցին հայրական խրատ ու հորդոր է անում, եկեղեցին իշխանություն վերցնելու միտք չունի, ինչպես իշխանությունն է հաճախ ասում: Եկեղեցին 700 տարի պետություն է պահել, առանց բանակի, առանց զորքի, եթե եկեղեցին ցանկանար իշխանությունն իր ձեռքը պահել, պետության ղեկը չէր փոխանցի աշխարհիկ մարդկանց: Այնպես որ, այդ մանիպուլյատիվ ձեւակերպումների հետ համակարծիք չեմ, եկեղեցին չի ձգտում աշխարհիկ կյանքի` իշխանության: Եկեղեցականի կոչումը թագավորի կոչումից բարձր է: Անգամ Հովհաննես Ոսկեբերանն է այդ մասին ասել: Մենք ոչ մի պաշտոնի կարիք չունենք….

– Ի՞նչ եք կարծում` Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ եկեղեցու դեմ պատերազմում հաղթել, թեպետ ոչ մի լծակ չունի` ըստ օրենքի, սակայն նա նպատակ է դրել կաթողիկոսին փոխարինել հերթական ՔՊ-ականով: Եվ հնարավո՞ր է, որ նրա գրառումները քաղաքացիական բախումների առիթ դառնան:

– Հաջողության հասնելու մասով վստահաբար ասում եմ` անհնար է: Նրա պայքարն անձերի դեմ չէ, նրա պայքարն Աստվածակառույց եկեղեցու դեմ է, այդտեղ մենք չենք նրա հետ կռվելու կամ բանավիճելու, նա դուրս է եկել Աստծո եկեղեցու դեմ, իսկ նրա պարտությունն ակնհայտ է: Նա արդեն իսկ պարտվել է: Ինչ վերաբերում է հրահրումներին, ապա վստահաբար ոչինչ չեմ կարող ասել, սակայն մեր հավատացյալ ժողովրդին պետք է խնդրեմ սադրանքներին ու ազգամիջյան բախումներին չտրվել, որովհետեւ դրանից միայն մեր թշնամիներն են շահելու, մենք՝ հայերս, ոչ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30