«Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավն արտաքին պատվեր է»,- ասում է վրացահայ գործիչ, անվանի բժիշկ Գուրգեն Մխիթարյանը: «Նրանք հիմնականում տանում են հայատյաց եւ հակաքրիստոնեական քաղաքականություն: Ես չգիտեմ, թե ովքեր են նրանց տերերը, թե դրսից ինչ են նրանց կարգադրում… գուցե՝ թերություններով, գուցե՝ անթերի, դա իմ որոշելու հարցը չէ, թե ով է մեր կաթողիկոսը, ինչպիսի վարք եւ բարք ունի: Բայց ես միշտ դատում եմ ամեն մարդու մասին իր գործերի արդյունքներով: Ես գիտեմ, որ արդյունքները շատ բավարար են, հատկապես մեզ մոտ՝ Վրաստանում, մենք տեսել ենք կաթողիկոսի արած բոլոր լավ քայլերը: Բացասականը, չգիտեմ՝ ինչու միայն Հայաստանում են տեսնում»:
Թիրախավորվել է Վեհափառի անձը, սակայն արշավն իրականում ընթանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, եւ պատճառը, ըստ մեր հայրենակցի, 2018 թվականի ազգակործան, հայակործան «հեղափոխությունն» է: «Բայց չի կարելի մոռանալ, որ կաթողիկոսը միայն հայաստանցիների կաթողիկոսը չէ՝ նա ամենայն հայոց կաթողիկոսն է: Համարյա 10 միլիոն հայությանը հայաստանցիների մի շերտ դնում է հարվածի տակ՝ հանուն իրենց քմահաճույքների: Դա չի ստացվելու, հասկանո՞ւմ եք, նա մեր կաթողիկոսն է եւ ավելի շատ մեր կողմից է նա արտոնագրված Մայր Աթոռում, քան այդ մի խումբ հայաստանցիների կողմից: Թող բարի լինեն՝ հաշվի առնեն մնացած հայության կարծիքը եւ չկարծեն, թե իրենք են այդտեղ միակ հարց լուծողը: Իրենց երկիրը կուզեն` քանդեն, կուզեն` մետրո կառուցեն, կուզեն` ավտոբուսներ թանկացնեն, էժանացնեն, ինչ կուզեն` կանեն, Աստված ոչ իրենց հետ, բայց ինչ վերաբերում է ազգային արժեքներին՝ իրավունք չունեն կպնելու: Ես Ձեզ ավելին ասեմ․ կաթողիկոսից հետո հերթը հասնելու է Մատենադարանին, հետո՝ Երուսաղեմի պատրիարքարանին, Պոլսի պատրիարքարանին, հետո հարվածի տակ կդրվի Սուրբ Ղազարը, հաստատ իմացեք՝ այդպես է լինելու: Ըստ այս կառավարության՝ մեզ ծառայող թափթփուկների, նրանք պետք է վերացնեն հայ ազգի ինքնության ու ինքնությունն ապահովող բոլոր գրավականները: Այդ հեղափոխությունը հենց դրա համար է կատարվել»,- համոզված է թբիլիսաբնակ հայ գործիչը:
Թբիլիսաբնակ հայ գործիչը հավելում է, որ հակակաթողիկոսա-հակաեկեղեցական շարժման հիմնական տրիգերը Փաշինյանի համար հանդիսացել է Շվեյցարիայում Արցախի հարցով տեղի ունեցած համաժողովը, որի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւ է նաեւ ընդունվել:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: