Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժոխային իրադարձությունների միջոցով անցնելով՝ մենք այսպիսի շանս երբեք չենք ունեցել՝ ապահովելու մեր պետության հարատեւությունն առաջիկա հարյուրամյակների համար»

Հունիս 12,2025 11:52

«Դժոխային իրադարձությունների միջոցով անցնելով՝ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ, թույլ տվեք ասել, մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատեւությունն առաջիկա հարյուրամյակների համար, երբեք չենք ունեցել»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ ակնհայտ է, որ կան նաեւ սպառնալիքներ, ընդ որում, այդ սպառնալիքները եղել են միշտ, ոչ մի նոր սպառնալիք չկա։

«Այսինքն՝ այն բոլոր սպառնալիքները, որոնք եղել են, դրանք այսօր էլ շարունակում են մնալ։ Տարբերությունն այն է,որ մենք այդ սպառնալիքները կառավարելու տեսական ու գործնական հնարավորություն ենք ստացել։ Երկրորդը, նորությունն այս պատմության մեջ այն է,որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ, բոլոր առումներով՝ թե տնտեսական, թե քաղաքական, թե միջազգային»,- հավելեց նա։

Փաշինյանն ասաց, որ հայաստանյան ընդդիմությունն ու մամուլի մի հատվածն ամեն օր ասում են, որ մենք կործանվում ենք։ «Բայց մարդիկ ինչո՞ւ են բերում այդքան ներդրում անում մեր երկրում, կտանեն այնտեղ, որտեղ չեն կործանվել»,- ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 տվյալային կենտրոն կառուցելու ծրագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության նիստում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց այդ ծրագիրը։ Նա նշեց, որ սա տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծն է, որը կյանքի է կոչվելու 𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱 ընկերության, ՀՀ կառավարության ու 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 ընկերության համագործակցությամբ։

AI տվյալային կենտրոնը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության եւ ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30