Լրահոս
Օրվա լրահոսը

WikiLeaks-ի բացահայտում. ԱՄՆ նախկին դեսպանը կասկածի տակ է դրել Ադրբեջանի իսլամական կառույցի լեգիտիմությունը

Հունիս 12,2025 12:34

WikiLeaks-ի կողմից հրապարակված 2010 թվականի գաղտնի հեռագրի համաձայն՝ Ադրբեջանում իսլամական կրոնի պետական վերահսկողությունը լրջորեն կասկածի տակ է դրվել դեռևս 2007-ին։ ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ան Դերսը հայտնել է, որ պաշտոնական կրոնական կառույցը՝ Կովկասյան մուսուլմանների վարչությունը (ԿՄՎ), լեգիտիմության պակաս ունի և ընկալվում է որպես կոռումպացված ու անարդյունավետ՝ հատկապես կրոնական կրթության և հոգևոր առաջնորդների ընտրության հարցերում։

Հեռագրում Դերսը ներկայացնում է ԿՄՎ առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին որպես հմուտ քաղաքական գործիչ, սակայն կասկածելի հեղինակություն ունեցող կրոնական առաջնորդ։ Ըստ դեսպանի՝ վերջինս իր պաշտոնը պահպանում է իշխանության հետ գործարքների և եկամտի աղբյուրների վերահսկման միջոցով՝ օրինակ հանգանակություններից գումարներ կորզելով։

Դեսպան Դերսի դիտարկումները ենթադրում են, որ ԿՄՎ-ն՝ որպես իսլամի պաշտոնական ներկայացուցիչ Ադրբեջանում, ձախողել է հասարակության հետ իր կապը։ Կրոնական թեմայով հետաքրքրվող և հատկապես երիտասարդ շերտը, որը սկսում է խորությամբ ուսումնասիրել իսլամը, վստահություն չունի ոչ շեյխի, ոչ էլ պետական կառույցի հանդեպ։ Սա, դեսպանի գնահատմամբ, ստեղծում է վակուում, որը կարող են լցնել ոչ միայն անկախ, այլև արտաքին ծայրահեղական ազդեցությունները։

Անն Դերսը փաստում է, որ թեև իշխանությունները գիտակցում են կառույցի լեգիտիմության խնդիրները, այնուամենայնիվ, վախենում են ռեֆորմներից՝ մտավախություն ունենալով, որ փոփոխությունները կառաջացնեն անկառավարելի զարգացումներ։

ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումը, ինչպես ներկայացվում է հեռագրում, կողմ է ԿՄՎ մենաշնորհի վերացմանը՝ դա դիտարկելով որպես միջոց՝ ժողովրդավարացման և իրական, բնիկ, չափավոր իսլամական ձայների հզորացման։

Շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն մինչ օրս շարունակում է ղեկավարել Կովկասյան մուսուլմանների վարչությունը։ WikiLeaks-ի այս փաստաթուղթը կարևոր նախապատմություն է՝ հասկանալու Ադրբեջանի իշխանության՝ կրոնի նկատմամբ վերահսկողության և հասարակության ներսում նրա հեղինակության հարցերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30