Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ պիտի ստուգի հոգեւորականներին, ես չեմ պատրաստվում ստուգել, նման տվյալների ես չեմ տիրապետում»․ Կոտայքի մարզպետ

Հունիս 12,2025 13:50

«Կիսում եմ Փաշինյանի տեսակետները, չեմ պատրաստվում մեկնաբանել  վարչապետի գրառումները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է համարում Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, մասնավորապես, Եկեղեցուն թիրախավորելու հարցում։ 

Հարցին, թե ինչպե՞ս ես ստուգելու՝ որեւէ հոգեւորական խախտե՞լ է կուսակրոնության կարգը, թե ոչ, մարզպետը պատասխանեց․ «Ո՞վ պիտի ստուգի, ես չեմ պատրաստվում ստուգել, նման տվյալների ես չեմ տիրապետում»։

Անդրադառնալով Կոտայքի թեմի առաջնորդին եւ հարցին, թե ճի՞շտ է, որ նա ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայրն է, Ահարոն Սահակյանն ասաց․ «Ես նման փաստեր չունեմ, նման անպատասխանատու հայտարարություններ չեմ կարող անել»։

Կոտայքի մարզպետը հավելեց․ «Եթե ես չկիսեի այն արժեքները, ինչը արժեւորում է Քաղաքացիական պայմանագիրը, ես այդ կուսակցությունում չէի լինի ուղղակի։ Շատ լավ արժեքներ են, երկիրը զարգացնող։ Խնդրում եմ, համեցեք մեր մարզ, մեր մարզի մասով ասեմ, տեսեք՝ մեր մարզը ոնց է զարգանում»։

Ահարոն Սահակյանը նաեւ ասաց, որ վստահ է՝ մարդիկ հիմա ավելի լավ են ապրում։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30