«Արզնի համայնքի ղեկավարը անտեղ գտնվել է զուտ ծեծկռտուքը դադարեցնելու նպատակով։ Մնացած մանրամասները իրավապահներին հարցրեք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով Արզնիի համայնքապետին ձերբակալելու եւ այնուհետեւ ազատ արձակելու դեպքին։
«Պարզաբանման համար ձերբակալել են, բաց են թողել մի քանի ժամ հետո, ըտեղ ի՞նչ կա։ Մանրամասները պարզաբանելու նպատակով գուցե եւ մի քանի ժամով ձերբակալման որոշում կայացվի։ Ես խոսել եմ համայնքապետի հետ, եւ նա հերքել է իր մասնակցությունը։ Ինքը կեսից իմացել է,որ համայնքում նման իրադարձություն է կատարվում, գնացել է կանխելու»,- հավելեց մարզպետը։
Հիշեցնենք, որ Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոեւը ձերբակալվել էր հունիսի 8-ին մարզում հնչած կրակոցներից հետո։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ