Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստ է, որ իմպիչմենտի գործընթացի ձեւաթղթի տակ 6 պատգամավորի ստորագրություն կա»․ Դավիթ Համբարձումյան

Հունիս 12,2025 13:38

«Փաստ է, որ իմպիչմենտի գործընթացի ձեւաթղթի տակ 6 պատգամավորի ստորագրություն կա։ Չգիտեմ ինչի՞ չեն ստորագրում։ Մենք մեր օրակարգով շարժվելու ենք առաջ, գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իմպիչմենտի գործընթացի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

Նա վստահ է, որ իրենց կհաջողվի փողոցում գործընթաց գեներացնել։

Հարցին՝ Ձեր ետեւից մարդիկ փողոց դուրս կգա՞ն, միանշանակ չի իր իմիջի վերաբերյալ մոտեցումը, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց․ «Ձեր ասած շրջանակներին չակերտներով պետք է վերաբերվեք։ Ինձ բնավ չի հետաքրքրում, թե ինչ-որ շրջանակներ ի՞նչ լուրեր են տարածում»։

Լրագրողների դիտարկումներին, որ ընդդիմության ձայների քանակը չի բավարարում՝ կառավարությանն անվստահություն հայտնելու համար, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց․ «2018-ին էլ իրենք մի քանի պատգամավոր էին, դա ի՞նչ կապ ունի։ Այո կգեներացնենք ժողովուրդ, կլինի փողոց․․․»։

Երեկ երեկոյան «Հայաստան» դաշինքի պատգամավորները ստորագրությունների ցուցակ էին հրապարակել իրենց էջերում՝ ներկայացնելով իբրեւ իմպիչմենտի ձեւաթղթի ստորագրություններ։ Լրագրողների այդ հարցերին էլ Դավիթ Համբարձումյանը պատասխանեց․ «Ես կողմ չեմ համացանցային անառողջ խոսույթին․․․ չգիտեմ ի՞նչ փաստաթղթի տակ են ստորագրել։ Ձեւաթուղթը Հայկ Մամիջանյանը ցույց է տվել, դրա տակ չկան ստորագրությունները»։

Իսկ ՀՀԿ-ի առաջարկած ծրագրի մանրամասների մեջ մտնել, ծրագրերը բացել, թեկնածուն չցանկացավ․ «Ամեն ինչ իր ժամանակն ունի»։

Ամեն դեպքում նա հայտարարում է՝ գալու ենք կասեցնելու անկումը, հասարակական համակեցության կանոնները վերականգնելու, հանրային համերաշխության լայն օրակարգով ենք գալու։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ-ականներն այսօր՝ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, այցելել էին նրա շիրիմին։

«Ամենակարեւոր բանը, որ պիտի անենք, հայկական դպրոցներում պետք է վերադարձնենք Հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը, դրանով Անդրանիկ Մարգարյանի գործը կշարունակենք»,- ասաց Դավիթ Համբարձումյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30