Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կդառնա աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկը 2026 թ.-ին հյուրընկալող երկիրը

Հունիս 12,2025 14:22

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանի հետ, մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ինչուան քաղաքում անցկացված «CMB 2025» միջոցառմանը, որի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է, որ միջոցառման հաջորդ հյուրընկալող երկիրը կլինի Հայաստանը։

Ըստ ձևավորված ավանդույթի՝ միջոցառման ավարտին Հայաստանի և Չինաստանի ներկայացուցիչները փոխանակվել են դրոշներով՝ ազդարարելով միջոցառման փոխանցումը և հանդիսավոր կերպով ներկայացրել են 2026 թվականի ընդունող երկիրը։

Concours Mondial de Bruxelles-ը խոշորագույն միջազգային հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 370 պրոֆեսիոնալ գնահատողներ համտեսում են կարմիր և սպիտակ շուրջ 7500 գինիներ՝ 49 երկրներից։ Շուրջ 30 տարվա կյանք ունեցող մրցույթն ամեն տարի անցկացվում է գինու արտադրության ոլորտում կարևորվող տարբեր երկրներում՝ խթանելով տեղական արտադրանքի միջազգային ճանաչումը։ Վերջին տարիներին մրցույթը հյուրընկալող երկրներից են եղել Չեխիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Մեքսիկան։

Այսպիսով՝ 2026 թվականին Հայաստան կժամանեն աշխարհի տարբեր երկրներից 400-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետներ, սոմելյեներ, գնորդներ, ներմուծողներ, լրագրողներ, բլոգերներ, դասախոսներ և այլն։

Իր ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ գինեգործության ոլորտը Հայաստանում վերածնունդ է ապրում, և հայ մասնագետները հմտորեն համադրում են ավանդույթն ու նորարարությունը՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և գիտական մոտեցումներ։

«Գինեգործության ոլորտը համարվում է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություն, և Կառավարությունը մեծապես կարևորում է այս ոլորտի հանդեպ միջազգային հետաքրքրության բարձրացումը, ներդրումների ներգրավումն ու ենթակառուցվածքների զարգացումը։ Միջոցառման անցկացումն Հայաստանում կարևոր քայլ է մեր երկրի գինու մշակույթը, պատմությունը և ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ», -ընդգծել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30