Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա բոլոր այդ ձախողումներն իրենց ակտիվում ունեցող քաղաքական ուժերը, որ պարտավոր են անվստահություն հայտնել վարչապետին, ոչ միայն անգործություն են ցուցաբերում, այլև նախապայմաններ են առաջադրում քաղաքացիների առաջ. Էդգար Ղազարյան

Հունիս 12,2025 17:24

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը համակարգում էր առավելապես այդ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված «Դիմադրություն» շարժումը, ես չեմ հրապարակել իմ ընտանիքի անդամների ցուցակն ու նկարները՝ հայտնելով, որ մենք մեր տանն ենք և պատրաստ ենք միանալ այդ պայքարին այն ժամանակ, երբ արդեն այն մոտ կլինի հաջողության։ Առաջին իսկ կոչով, ես, իմ ընտանիքը, հարազատները, ընկերները կանգնել ենք այդ պայքարի շարքերում, մասնակցել հանրահավաքներին, անհնազանդության ակցիաներին, բողոքի գործողություններին, այն ամենին ինչ պահանջվել է հավաքի մասնակիցներից։ Ես բացատրություններ չեմ պահանջել Իշխան Սաղաթելյանից և մյուսներից իրենց հետագա քայլերի, ծրագրերի մասին, այլ ենթարկվել եմ կազմակերպիչների հորդորներին, կոչերին և որոշումներին։

Այդ շարժումը ձախողվել է և չի հասել իր նպատակին։ Ձախողվել է նաև դրանից առաջ ստեղծված «Հայրենիքի փրկության շարժումը», որի կազմում նույն այդ քաղաքական ուժերն ունեցել են ֆունկցիոնալ մասնակցություն և դերակատարություն։ Ձախողվել է նաև «Ազգային կոմիտեն», որի կազմում ընդգրկված է եղել նաև Իշխան Սաղաթելյանը։ Ձախողվել է նաև «Սրբազան շարժումը», որին իր անվերապահ աջակցություն են ցուցաբերել նաև ԱԺ երկու խմբակցությունները։

Հիմա բոլոր այդ ձախողումներն իր ակտիվում ունեցող քաղաքական ուժերն ու գործիչները, ովքեր հանդիսանում են Ազգային ժողովի պատգամավորներ և պարտավոր են անվստահություն հայտնել վարչապետին՝ կառավարության ծրագիրը չկատարելու դեպքում, ոչ միայն անգործություն են ցուցաբերում իրենց պարտականությունների կատարման հարցում, այլև պահանջներ ու նախապայմաններ են առաջադրում այն քաղաքացիների առաջ, ովքեր խնդրում են կատարել իրենց ոչ միայն սահմանադրական պարտականությունները, այլև ժողովրդին տված իրենց խոստումները։

Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է իմպիչմենտի միջոցով։ Անհրաժեշտ թվով պատգամավորներ միանալու են այդ սահմանադրական և տրամաբանական պահանջին։ Յուրաքանչյուրը կրելու է իր բաժին պատասխանատվությունն այդ գործընթացի տարբեր փուլերում ցուցաբերած իր դիրքորոշման, խոչընդոտներ ստեղծելու և աջակցության վերաբերյալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30