Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը

Հունիս 12,2025 18:15

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նկատել են կայանված «Տեսլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով` խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը: Ոստիկաններն անմիջապես մոտեցել են: Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթաթված պոլիէթիլենային տոպրակ էր, որը, ենթադրաբար, լցված էր թմրանյութով:

Տարածքը վերցվեց հսկողության տակ, իսկ հետագա գործողություններով ոստիկանների ենթադրությունը հաստատվեց:

Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կասկածելի վարք դրսևորած Գեղարքունիքի մարզի Զիլ գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց, իսկ նրա նետած տոպրակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով 60 փաթեթ՝ լցված թմրամիջոցի նմանվող բուսական ծագման կիսակոշտ զանգվածներով: Դրանց ընդհանուր քաշը 125 գրամ էր:

Նշանակվել է փորձաքննություն: 24-ամա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա վարած «Տեսլան»` պահպանվող հատուկ տարածք:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30