Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է.
«Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ոչ զենք եւ ոչ էլ այլ որեւէ բան:
Նոր ոստիկանապետին առաջարկում եմ մտածել այն մասին, որ մի օր իրեն էլ Նիկոլը դուրս կշպրտի ծառայությունից ու ինքն էլ նախկինի նման կփախնի ԱՄՆ»:
Կարդացեք նաև
Նա նաև հավելել է. «Փաստորեն շատ ցավացրեց Վանեցյանը Նիկոլին պաշտպանելով Եկեղեցին: Երկար ժամանակն էր չէին ձերբակալում անվտանգությունը ապահովող տղաներին»:
Լուսանկարը` Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից: