Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ հայորդիներին համախումբ լինել Հայոց Եկեղեցու շուրջ

Հունիս 12,2025 22:50

Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հունիս ամսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած երիտասարդներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հաղորդ դառնալու հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային ծրագրեր և ուխտագնացություններ դեպի տարբեր սրբավայրեր։

Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ծրագրին կազմակերպչական հարցերում իրենց օգտակարությունն են բերում նաև Ղազարավանի միանձնուհիները։

Զրույցի ընթացքում, իր հայրական օրհնությունը բերելով սփյուռքահայ երիտասարդներին,  Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց Սուրբ Էջմիածնում վերջիններիս համախմբման առիթով, հետաքրքրվեց նրանց առօրյայով և ուսումնառության ընթացքով։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծեց դասընթացների կարևորությունն ու օգտակարությունը գիտելիքների հարստացման, ազգային ոգու, առ հայրենին ու ազգայինը սիրո առավել ամրապնդման առումով։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ հայորդիներին համախումբ լինել Հայոց Եկեղեցու շուրջ, ջանասիրությամբ շարունակել ուսումը և ձեռք բերած գիտելիքներով հարստացած, իբրև ազգի արժանավոր զավակներ, իրենց ներդրումն ունենալ հայրենիքի ու իրենց աշխարհասփյուռ համայնքների առավել զորացման գործում։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30