2025 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները «Արմաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին վճարել են 89 հազար 746 եվրո՝ Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար։ Դրա մասին ասվում է NEWS.am-ի գրավոր հարցմանը՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանում։
Դա նախորդ տարվա վեց ամիսների համեմատ գրեթե կրկնակի ավելի է։ Այսպես, 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում վճարումների գումարը կազմել է 49 հազար 459 եվրո։
Ավելին, 2023 թվականի հունվարից մինչև մայիս ամիսներին վճարումը կազմել է 40 հազար եվրոյից փոքր-ինչ պակաս, իսկ ամբողջ 2023 թվականի համար՝ գրեթե 80 հազար եվրո։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: