Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփն ասել է՝ տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին

Հունիս 13,2025 10:19

Նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի մեկնաբան Բրետ Բայերին ասել է՝ տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանին, նախքան դրանք տեղի կունենան, հայտնում է «Ազատություն»-ը։

«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Թրամփը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը հակահարված տա։ Դոնալդ Թրամփն ասել է, որ հույս ունի՝ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։

ԱՄՆ նախագահը և Իսրայելի վարչապետը երկուշաբթի օրն էին հեռախոսազրույց ունեցել, քննարկել Իրանի թեման:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ Իսրայելի գործողությունները միակողմանի են և ԱՄՆ-ը չի մասնակցում Իրանի դեմ հարվածներին:

«Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ ձեռնարկեց Իրանի դեմ։ Մենք չենք մասնակցում Իրանի դեմ հարվածներին, և մեր գերակա խնդիրն է տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունը», – նշել է Մարկո Ռուբիոն՝ Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում։

Ինչպես փոխանցում է «Ազատություն», Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սկսել է նպատակային ռազմական գործողություն՝ «Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու համար»։ Նա նշել է, որ հարձակումը «կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի այս սպառնալիքը վերացնելու համար»:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ «մեր ուժերը պաշտպանելու համար և սերտ կապի մեջ են մեր տարածաշրջանային գործընկերների հետ»։

«Իսրայելը տեղեկացրեց, որ կարծում է, որ այս գործողությունը անհրաժեշտ էր իր ինքնապաշտպանության համար», – նաև հայտնել է Մարկո Ռուբիոն։

Հարվածներից ընդամենը մի քանի ժամ առաջ Թրամփը կոչ էր արել դիվանագիտական լուծում գտնել լարվածության համար, միաժամանակ ասելով, որ Իրանի վրա հարվածը «շատ հնարավոր է»։

Ռուբիոն խիստ նախազգուշացում է արել Իրանի համար՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հրամայեց որոշ ամերիկացի աշխատակիցների լքել Մերձավոր Արևելքը՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։ «Թույլ տվեք հստակ լինել. Իրանը չպետք է թիրախավորի ԱՄՆ շահերը կամ անձնակազմը», – ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30