2020 թվականի պատերազմի ավարտի ու նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից վրդովված մի խումբ քաղաքացիներ ներխուժել էին Ազգային ժողով եւ ՀՀ Կառավարության շենք։
Արդյունքում, ներխուժած անձանց մի մասին իրավապահները գտան 5 տարի անց ու երեկ որոշում են կայացրել։ Մասնավորապես, Ազգարին ժողով, ՀՀ Կառավարություն ներխուժած 4 անձի վերաբերյալ գործը ուղարկում են դատարան։ Մեզ հայտնի դարձավ, որ քննիչը մեղադրյալներին կանչել է Կոմիտե ու ծանոթացրել որոշմանը:
Ձեւավորված քննչական խմբի կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ եւ զանգվածային անկարգություններին մասնակցած 9 անձինք հայտնաբերվել եւ ձերբակալվել են:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, վարչական հսկողությունը եւ գրավը, 5 անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն եւ բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Ասել է թե՝ 5 տարի անց իրավապահները գտան Ազգային ժողով, Կառավարություն ներխուժած անձանց եւ ցանկանում էին կալանավորել, սակայն դատարանը մերժել է նախաքննական մարմնին ու չի կալանավորել նրանց։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։