Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի լծակ չունի, այն ամենը, ինչ անում է Փաշինյանը, Սահմանադրության եւ համապատասխան օրենքի կոպտագույն խախտում է». սահմանադրագետ Վարդան Պողոսյան. «Հրապարակ»

Հունիս 13,2025 11:09
vardan poghosyan

«Հրապարակ»-ի զրուցակիցը սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է:

– Իրավական տեսանկյունից արդյո՞ք Փաշինյանը որեւէ լծակ ունի՝ այդ նպատակին հասնելու համար: Եկեղեցին, համաձայն ՀՀ սահմանադրության, անջատ է պետությունից:

– Ոչ մի լծակ չունի, այն ամենը, ինչ անում է Փաշինյանը, Սահմանադրության եւ համապատասխան օրենքի կոպտագույն խախտում է: Սահմանադրությունը ելնում է այն հիմնադրույթից, որ պետությունը եւ եկեղեցին անկախ են՝ ցանկացած եկեղեցի, ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին, պետությունը եւ կրոնական կազմակերպությունները միմյանցից անջատ են, եւ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերը մեր հոգեւոր, մշակութային կյանքում եւ այլ բնագավառներում: Ելնելով այդ դրույթից՝ Սահմանադրության 18-րդ հոդվածից, հանրային իշխանությունը՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք, առնվազն, ես շեշտում եմ՝ առնվազն, պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերեն մեր եկեղեցու եւ նրա առաջնորդի նկատմամբ եւ նման վիրավորական, ցինիկ արտահայտություններ չկատարեն: Առավել եւս, որ Փաշինյանը չի բավարարվում ոչ միայն զրպարտչական, տարբեր տեսակի վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով եկեղեցու վերաբերյալ, այլեւ նա, ըստ էության, նույնիսկ կոչ է անում գնալ Վեհարան եւ փոխել կաթողիկոսին: Ես կարող եմ այսպես մեկնաբանել իր խոսքերը: Կարծում եմ՝ այդտեղ արդեն քրեական հանցակազմ կա, բայց դա եթե մի կողմ թողնենք, ակնհայտ է, որ Փաշինյանի մեծ նպատակն այն է, որ հայ ժողովրդին զրկի իր ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկից՝ մեր ազգային եկեղեցուց: Սա է, գլոբալ առումով, Փաշինյանի նպատակը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30