Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակից Լաշանը մարտի 5-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է Բաքվում Կարմիր խաչի գրասենյակը փակելու մտադրության մասին։
Իսկ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որի աշխատակիցներն այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին, կապ ապահովում նրանց ընտանիքների հետ։ Այժմ թեպետ Կարմիր խաչը դեռ շարունակում է իր գործունեությունը Բաքվում, եւ բանակցություններ են վարում` գրասենյակի գործունեությունը չդադարեցնելու ուղղությամբ, սակայն ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ ռազմագերիներին վերջին անգամ այցելել են մարտին, այն դեպքում, երբ 4 շաբաթը մեկ անգամ պետք է այցելեն:
2 տարի առաջ գերության մեջ հայտնված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, «Հրապարակին» ասաց՝ չգիտի, թե Կարմիր խաչը վերջին անգամ երբ է այցելել գերության մեջ գտնվող իր տարեց հորը, բայց նրա հետ վերջին անգամ խոսել են մեկ շաբաթ առաջ` չգիտեն, թե ում նախաձեռնությամբ: Իսկ դրանից հետո չունեն որեւէ տեղեկություն:
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի աշխատակից Զառա Ամատունին «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վերջին անգամ Կարմիր խաչը հայ ռազմագերիներին այցելել է մարտին, իսկ թե ինչու դրանից հետո այս 3 ամիսներին ոչ մի այց չի եղել, եւ ինչպես է Վագիֆ Խաչատրյանը մեկ շաբաթ առաջ զանգել իր ընտանիքին, Ամատունին ասաց, որ տեղյակ չէ:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: