«Ազատություն»-ը ներկայացրել է միջազգային արձագանքները՝ Իրանի վրա Իսրայելի հարվածներին
📌Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթամերը հարվածների մասին հաղորդումները մտահոգիչ է համարել՝ կոչ անելով կողմերին անհապաղ նվազեցնել լարվածությունը:
📌Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն ընդգծել է՝
«Ավստրալիան խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրացումով»։
📌Նյու Զելանդիայի Վարչապետ Քրիստոֆեր Լաքսընն, իր հերթին, ընդգծել է՝ «սխալ հաշվարկի վտանգը մեծ է»:
Կարդացեք նաև
📌Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեշի Իվայան էլ հայտարարել է. – «Միացյալ Նահանգների և Իրանի միջև ընթացող դիվանագիտական ջանքերի պայմաններում՝ ուղղված Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանը, ռազմական ուժի կիրառումը խորը ափսոսանք է հարուցում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: