ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ, Արցախի պետական համալսարանի դոցենտ, տ.գ.թ. Սուրեն Պարսյանի թվիթերյան գրառումը.
Իրան-իսրայելական հակամարտության սրացման նոր փուլը իր բացասական ազդեցությունն է թողնելու տարածաշրջանի և առանձին երկրների տնտեսությունների վրա, մասնավորապես`
1. իրանական և իսրայելական արժույթները կտրուկ կարժեզրկվեն, մարդիկ կնախընտրեն գումարներն ապահով հանել երկրից,
2. Կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, մասնավորապես` Իսրայելում արդեն երեք անգամ թանկացել են դրանք,
Կարդացեք նաև
3. Տարածաշրջանի բեռնափոխադրման տևողությունը և արժեքը կավելանան, օդային փոխադրումները կհետաձգվեն,
4. Էներգակիրների գների տատանումներ կգրանցվեն,
5. Ներդրումների և անշարժ գույքի գրավչությունը կնվազի տարածաշրջանում,
6. Ենթակառուցվածքային ծրագրերը կսառեցվեն անորոշ ժամկետով,
7. Կոնֆլիկտի սառեցման ժամանակահատվածներում մարդկանց որոշակի տեղաշարժ կգրանցվի: