Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հարցով Էդգար Ղազարյանը հանդիպեց «Հայաստան» խմբակցության պատգամավորին

Հունիս 13,2025 13:08

«Հանդիպումը կայացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ: Նույն իմ խնդրանքը փոխանցեցի, որը վերաբերում էր վարչապետի անվստահությանը: Տիկին Վարդանյանն ինձ ներկայացրեց այն դիրքորոշումները, որոնք ներկայացվել են «Հայաստան» խմբակցության կողմից, նոր բան այդ առումով չասաց: Խոստացավ, որ իմ խնդրանքը՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն նաեւ այլ պատգամավորներ, առաջիկա հանձնաժողովի նիստում կփոխանցի նաեւ հանձնաժողովի մյուս բոլոր անդամներին: Իրենց միանալու գործընթացի վերաբերյալ նոր բան չլսեցի, ինձ համար ընկալելի էր, հասկացա՝ ինչ էր ասում, բայց ընդունելի չէ»,- այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հանդիպման մանրամասները ներկայացրեց «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը:

-Չեմ ընդունում, որ առանձին պատգամավորական ցուցակը նշանակում է միանալ անվստահության գործընթացին, որովհետեւ անվստահության գործընթացին միանալն իրավական ձեւ ունի՝ նույն նախագծի տակ բոլորի ստորագրությունն է: Որից հետո յուրաքանչյուր պատգամավոր ինքն է դառնում նախագծի համահեղինակ ու սկսում է ջանքեր գործադրել իր նախագիծն առաջ մղելու ու հաջողության հասցնելու համար: Նման պատրաստակամություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից չկա,- հավելեց պարոն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ սա պատգամավորների հետ չորրորդ հանդիպումն է, 15 հանդիպում է եղել, որից 11-ը չի կայացել: Դրանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ է Ղազարյանը ներկայացրել, քրեական վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու վերաբերյալ տեղեկություններ չի ստացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30