Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին

Հունիս 13,2025 13:34

Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին, տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարությունից:

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով անել ամեն ինչ՝ ապահովելու համար Իրանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունը։

Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների հետևաքնով հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում էին Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ երկրներից Դուբայ չվերթները։

Այս չվերթների ուղևորների թվում կան հայկական ծագում ունեցող քաղաքացիներ, որոնք մեկնում էին ԱՄԷ։

Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի կողմից տասնամյակներ շարունակ ադրբեջանական հասարակության մեջ տարածվող հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև Բաքվում հայտնված հայերի ձերբակալության և դաժան վերաբերմունքի հայտնի փաստերը՝ ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ՝ կանխելու Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայազգի անձանց՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ հնարավոր անօրինական գործողությունները։

Այս ուղևորների հարազատների խոսքով, որոնք կապ են հաստատել ՀԱՕ-ի հետ, Դուբայ մեկնող մեր հայրենակիցները ներկայում դադարեցրել են կապը։

Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ անել հնարավոր ամեն ինչ՝ Բաքու իրենց կամքին հակառակ վայրէջք կատարած հայերի անվտանգությունն ապահովելու համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30