Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Հունիս 13,2025 14:50

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս):

Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) Դատարանի վճռով ևս մեղավոր են ճանաչվել:

Արթուր Սարգսյանին մեղադրանք էր ներկայացվել Սիսիանի համայնքապետարանի միջոցներով համայնքի կարիքների համար իրականացված գնման գործընթացքում այլ անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, որի արդյունքում Սիսիան համայնքին պատճառվել էր 3 միլիոն 631 հազար դրամի գույքային վնաս:

Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Արթուր Լավրենտի Սարգսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30