Երևան քաղաքում՝
Հունիսի 13-ի ցերեկը, 14-ին երեկոյան ժամերին, 15-16-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Հունիսի 13-ին և 18-ին կեսօրից հետո, 14-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 , 16-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 35.5°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 10.0°C (2014թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.5°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն