Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են սահմանազատման գործընթացի շարունակման տեխնիկական հարցերը. Արմեն Գրիգորյան

Հունիս 13,2025 16:30

«Արմենպրես». Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանի ու Բաքվի միջև շարունակվում են բանակցությունները միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու ուղղությամբ, և այս պահին քննարկվում են այդ գործընթացի տեխնիկական հարցերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ ծավալվող զարգացումներին։

Գրիգորյանը հիշեցրել է, որ այդ հարցով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հունվարին, երբ երկու երկրների փոխվարչապետները պայմանավորվել են, որ սահմանազատման գործընթացը վերսկսվելու է Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանակետից։

«Այս պահին բանակցությունները շարունակվում են։ Քննարկվում են տեխնիկական հարցերը, թե ինչպես շարունակել սահմանազատման գործընթացը»,-ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ այդ թեմայի շուրջ հավելյալ տեղեկատվության դեպքում Հայաստանի կառավարությունը կտեղեկացնի հանրությանը։

Գրիգորյանի բնորոշմամբ՝ այս պահին իրականացվում են խորհրդապահական-դիվանագիտական աշխատանքներ, որպեսզի կողմերը հստակեցնեն գործընթացի տեխնիկական հարցերը։

«Հայաստանն առաջընթացի է տրամադրված, և միանշանակ է, որ մենք ցանկանում ենք ունենալ խաղաղության պայմանագիրը։ Հաճախ լսում ենք կարծիքներ այն մասին, որ այդ համաձայնագիրը չի բխում Հայաստանի շահերից, սակայն այդպես չէ, քանի որ Հայաստանը ցանկանում է ստորագրել այն»,-ընդգծել է ԱԽ քարտուղարը։

ԱԽ քարտուղարը, անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կյանքի կոչման կարևորությունը։

«Հայաստանի դիրքորոշումն է, որ հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության և իրավազորության, փոխադարձության և հավասարության շրջանակներում։ Մենք պատրաստ ենք սրա շրջանակներում քննարկումներին։ «Խաղաղության խաչմերուկ»-ի օրակարգը մենք ինտենսիվ քննարկել ենք ինչպես Հայաստանի հանրության, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ Այժմ մենք տեսնում ենք ավելի ու ավելի ուժեղ աջակցություն այդ ծրագրին, դրա նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ենք տեսնում։ Հայաստանը պատրաստ է այդ օրակարգի շրջանակներում ապաշրջափակման շուրջ շարունակել աշխատանքները։ Մենք շարունակելու ենք աշխատել միայն այս ուղղությամբ և «Խաղաղության խաչմերուկ»-ի տրամաբանության մեջ»,-շեշտել է Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ՝ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքները վերահսկվելու են երկրի պատկան մարմինների կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30