«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը:
Զարուհի Ազնաուրյանը Հիմնադրամի թիմին է միացել 2019թ.-ին` աշխատանքի անցնելով որպես մշտադիտարկման և գնահատման մասնագետ և 2023թ․-ից
զբաղեցնում էր ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Իր գործունեության ընթացքում նախագծել և իրականացրել է բազմաթիվ կենսական ծրագրեր՝ ապահովելով սահմանային համայնքների համաչափ զարգացումը:
Մինչ Հիմնադրամը Զարուհին աշխատել է որպես մշտադիտարկման, գնահատման, հաշվետվողականության և ուսուցման համակարգող Save the Children միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակում։ Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Զարուհին տարբեր ոլորտներում իրականացրել է մի շարք հետազոտություններ և ուսումնասիրություններ։
Կարդացեք նաև
Զարուհին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը և ունի կիրառական սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան։
Ամուսնացած է, ունի երկու որդի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ