Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրս եմ եկել խորհրդից, որովհետեւ անդամներից մեկը պաշտոն է ստացել. Անաստաս Իսրայելյան

Հունիս 13,2025 17:18

«Խորհրդից իմ դուրս գալու ամենակարեւոր նշանակություն ունեցող հանգամանքը եղել է խորհրդի անդամներից մեկի կողմից պետնախարարի պաշտոնի զբաղեցումը: Առաջարկ է եղել, խորհրդի անդամն ընդունել է, բայց նախօրոք չի քննարկել խորհրդում այդ առաջարկը: Այդ առաջարկը եղել է իր անձնական որոշմամբ: Այդ որոշումից հետո միայն ներկայացրել է խորհրդում, թե ես նման որոշում եմ կայացրել»,-«Հենարան» մամուլի ակումբում նշեց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ պարզաբանելով իր հեռանալը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից:

Ինչ վերաբերվում է խորհրդի անդամներից մեկի պաշտոն ստանալուն, խոսքը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանի մասին է, որին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նախագահական լիազորությունների ավարտից մեկ օր առաջ նշանակել է Արցախի Հանրապետության պետնախարար:

«Իմ կողմից եղել է արձագանք, որ դա ճիշտ չեմ համարում: Խնդիր չէի տեսնի, եթե ներկայացուցիչը խորհրդի կազմում չլիներ, այլ ուրիշ ոլորտում լիներ: Բայց խորհրդի սկզբունքային պայմանավորվածությունը լրիվ ուրիշ ձեւաչափով է եղել: Այս սկզբունքային պայմանավորվածության հիման վրա եմ ես տվել իմ համաձայնությունը լինել խորհրդի կազմում՝ հաշվի առնելով, որ Արցախից ես պայքարելով ժողովրդի հետ միասին եկել եմ այստեղ ու շարունակել եմ իմ պայքարը՝ հանուն մեր արցախահայության, մեր այսօրվա իրավիճակում հայտնված լինելու հետեւանքները հաղթահարելու:

Ես այսպես եմ արձագանքել՝ եթե որոշում եք կայացրել պաշտոն ընդունելու համար, իմ առաջարկն է՝ խորհրդից դուրս գաք, որպեսզի խորհուրդը պահպանի իր ինքնուրույնությունը: Ի սկզբանե որոշված է եղել, որ խորհուրդը պետք է ինքնուրույն լինի, կապ չունենա ոչ մի ուժի, ոչ մի պաշտոնյայի հետ, որպեսզի կայացրած որոշումները չլինեն ճնշման արդյունքում, նաեւ որոշել ենք, որ չպետք է շեղվենք մեր որդեգրած սկզբունքներից»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:

Նաեւ հավելեց, որ իր տեղեկություններով եւս 5 հոգի դուրս է եկել խորհրդից: Նա տեղեկացրեց, որ խորհուրդը բաղկացած է 37 հոգուց, բայց նիստերին մշտապես մասնակցում են 9-10 հոգի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30