Լրահոս
Աշնան երկինքը
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է ամեն ինչ անի քաղաքական առումով՝ տարածաշրջանում էսկալյացիոն դեպքեր չլինեն»․ Արման Սարգսյան

Հունիս 13,2025 17:26

«Սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է: Այս պահին ես որեւէ մտահոգիչ տվյալ չունեմ»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարեւան Իրանի վրա այսօր տեղի ունեցած հարձակման եւ դրա՝ մեր երկրի վրա հնարավոր անդրադարձերի մասին հարցերին։

Լրագրողները կոնկրետ հետաքրքրվեցին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատե՞լ է Սյունիքի վրա հարձակման հնարավորությունը։

«Բնականաբար, տարածաշրջանում յուրաքանչյուր էսկալացիա պետք է անհանգստություն պատճառի բոլորիս։ Նախարարությունը հետեւում է իրադարձություններին»,- ասաց փոխնախարարը։

Իսկ ուղիղ հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանվելու, փոխնախարարը պատասխանեց․ «Հայաստանը պաշտպանվելու է իր հնարավորությունների, կարողությունների, ամբողջ ներուժի չափով, եթե դրա կարիքը լինի։ Սակայն Հայաստանը պետք է ամեն ինչ անի քաղաքական առումով՝ տարածաշրջանում էսկալյացիոն դեպքեր չլինեն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30