ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ «Բնակչության ռեգիստրի մասին» նոր օրենքի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը, անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու եւ անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումը: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքը սահմանում է բնակչության պետական ռեգիստրի ձեւավորման իրավական հիմքերը, բնակչության պետական ռեգիստրի տվյալների կազմը, բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված լրացուցիչ տեղեկությունները, բնակչության պետական ռեգիստրի վարման կարգը, ռեգիստրում տվյալների մուտքագրման, տվյալների մշակման, այդ թվում՝ թարմացման, տվյալների անվտանգության պահպանության, տեղեկություններին հասանելիության ապահովման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման եւ նշված գործառույթների նկատմամբ մշտադիտարկման իրականացման հետ կապված հարաբերությունները: Սույն մասով նախատեսված հարաբերությունները կարգավորելիս անձնական տվյալներն օգտագործվում կամ տրամադրվում են՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջները:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
Կարդացեք նաև
ԱԺ