Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Նիկիտաս Կակլամանիսին Հունաստանի օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ։ Դեսպանը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման օրոք հայ-հունական խորհդարանական շփումները կակտիվանան ինչպես բարեկամական խմբերի մակարդակով, այնպես էլ տարբեր մշտական հանձնաժողովների միջև պարբերական շփումներով։ Միաժամանակ շեշտվել է բարձր մակարդակով փոխադարձ այցեր իրականացնելու կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերը և նախաձեռնությունները՝ ներկայացնելով նաև Հայաստանի պատրաստակամությունը Խաղաղության պայմանագրի ստորագրման կապակցությամբ, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Դեսպանն անդրադարձել է նաև ԵՄ հետ հարաբերություններին, և այդ համատեքստում նաև անդրադարձել Հունաստանի հետ փոխգործակցությունը էլ ավելի խորացնելու և դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու հեռանկարներին։
Նիկիտաս Կակլամանիսն ընդգծել է, որ Հունաստանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հանդես են գալիս միանման դիրքորոշումներով։ Նա նաև նշել է, որ Հայաստանի սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, իսկ միջպետական խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով։
Կարդացեք նաև