Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառքի դիմաց 300.000 ժամկետանց ձվի խմբաքանակը ոչնչացված լինելու մասին կեղծ ակտ կազմած անձը ազատազրկման է դատապարտվել

Հունիս 13,2025 18:22

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի նախկին պետ Ալեքսան Մկրտչյանը, որը կազմակերպել է սննդային ձվի արտադրությամբ զբաղվող «Մյաս» ՍՊ ընկերության՝ պիտանելիության ժամկետն անցնելու պատճառով Հայաստան վերադարձված մեկ բեռնատար՝ շուրջ 300.000 ձուն սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը՝ դրա դիմաց ստանալով 250 հազար դրամ կաշառք, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն 830 հազար դրամի չափով և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված և մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան հանձնված քրեական գործով պարզվել էր, որ ՍԱՏՄ նույն Կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գուրգեն Պետրոսյանն իր ստորագրությամբ հաստատել է կեղծ տեղեկություններ պարունակող՝ վտանգավոր արտադրանքի ոչնչացման վերաբերյալ կազմված ակտ, որի համաձայն, իբր ոչնչացվել է պիտանելիության ժամկետն անցած շուրջ 300.000 ձու, իսկ «Մյաս» ՍՊ ընկերության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանն օժանդակել է այդ ակտի կազմմանը: Գուրգեն Պետրոսյանը կեղծ ակտը փոխանցել է նույն Կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանին՝ տեղեկացնելով, որ ոչնչացման ենթակա ձվի ամբողջ խմբաքանակը փաստացի չի ոչնչացվել:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի դատավճռով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն 830 հազար դրամի չափով և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նույն Կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գուրգեն Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի՝ 1 միլիոն 174 հազար դրամի չափով, «Մյաս» ՍՊ ընկերության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել և տուգանքի՝ 750 հազար դրամի չափով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30