Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին պետք է կուսակրոնության հարցը լուծած լիներ վաղուց»․ Անդրանիկ Քոչարյան

Հունիս 13,2025 19:05

«Եկեղեցի-պետություն հարաբերությունները պիտի կարգավորվեն։ Եկեղեցին չպետք է խառնվի պետության․․․ Եկեղեցին միշտ կարեւոր դերակատարում է ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ, բայց հարցեր կան՝ Եկեղեցին ինքը պետք է պատասխանի։ Ինքը պետք է լուծումներ գտնի։ Երբ որ հոգեւորականը Կիրանցում քաղաքական խնդիր էր դնում եւ գալիս էր Երեւան, եւ հիմա, խնդիրը չլուծելով՝ ինքը Կիրանցից հեռացել է, բայց եկեղեցին դարձել է թիրախ՝ նաեւ հանրության մեջ, որովհետեւ պարզ չեղավ, թե Եկեղեցին ինչի՞ համար է պատասխանատու»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ առաջարկելով հարաբերություններում լարվածությունը թուլացնելով լուծումներ գտնել։

Այս հարաբերություններում, ըստ նրա՝ «Աստծունն Աստծունն է, Կեսարինը՝ Կեսարինը»։

«Եկեղեցին պետք է կուսակրոնության հարցը լուծած լիներ վաղուց»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Գրիգոր Լուսավորիչն էլ է ընտանիք ունեցել։

Թե ինչո՞ւ իր կառավարման 7-րդ տարում Նիկոլ Փաշինյանը որոշեց Եկեղեցուն անդրադառնալ, հարցին էլ պատասխանեց, որ հարցը Նիկոլ Փաշինյանին պետք է ուղղել։

Ամեն դեպքում, այս քննարկումները, ըստ իրեն, բոլորին պարտավորեցնում են՝ պատվիրաններին, հատկապես՝ «Մի շնացիր»-ին, լուրջ վերաբերվել, սեփական պարտականություններին, ինքներս մեզ, սեփական ընտանիքներին լուրջ վերաբերվել։

Հումորով արձագանքեց հարցին՝ եկեղեցուն հնազանդեցնելու մասին՝ ասելով, որ հնազանդեցնող լինեին՝ լրագրողներին կհնազանդեցնեին։

ՔՊ-ական կաթողիկո՞ս եք ուզում ունենալ՝ ուղիղ հարցին էլ պատասխանեց․ «Ոչ։ Ուզում ենք անբիծ կաթողիկոս՝ Աստծո կամքով։ Թե դա երբ կլինի՝ Աստված գիտի»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30