Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է դեպի ծով ելք չունեցող երկրների համար ստեղծված անհավասար հնարավորությունների հանգամանքը ծովային ռեսուրսների օգտագործման հարցում

Հունիս 13,2025 20:30

Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կապույտ հորիզոններ. օվկիանոսային գործողությունների խթանում առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների համար» խորագրով հարակից միջոցառմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է բնապահպանական խնդիրների փոխկապակցվածության հանգամանքը՝ կարևորելով դրանց լուծման հարցում համապարփակ մոտեցումը, ինչպես նաև բավարար ռեսուրսների և արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտությունը:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հասանելիությունը բաց ծովերին և ծովային առևտրային ուղիներին սահմանափակ է, ինչը խոչընդոտում է վերջիններիս բնականոն զարգացմանը՝ դարձնելով խիստ խոցելի տնտեսական ցնցումների նկատմամբ: Ընդգծվել է նաև դեպի ծով ելք չունեցող երկրների համար ստեղծված անհավասար հնարավորությունների հանգամանքը ծովային ռեսուրսների օգտագործման հարցում:

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագրի կարևորությունը՝ օվկիանոսների գլոբալ կառավարման ավելի արդյունավետ մեխանիզմի մշակման, ինչպես նաև ռեսուրսների և հնարավորությունների արդար և հավասար բաշխման գործում:

Անդրադառնալով 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված Համաժողովի ներառական և արդյունավետ անցկացմանը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Համաժողովի շրջանակներում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման կարևորությունը, այդ թվում` ծովային կենսաբազմազանության պահպանման գործում նպատակների իրականցման տեսանկյունից:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30