Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և ՀԲ-ի միջև համագործակցության խորացումն ու շարունակական ընդլայնումը

Հունիս 13,2025 20:55

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան և Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացումն ու շարունակական ընդլայնումը՝ բարձր գնահատելով Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում Բանկի ունեցած նշանակալի դերակատարումը։

Մասնավորապես՝ ընդգծվել է Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության կարևորությունը տեղական տնտեսության և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և մի շարք այլ ուղղություններով։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև կայուն զարգացման տեսանկյունից կլիմայի փոփոխության և դրա հետևանքների ազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի կողմից մշակված` «Հայաստանի կլիմայի և զարգացման զեկույցին»՝ ընդգծելով դրա ուղեցուցային նշանակությունը երկրի կլիմայական դիմակայունության ձևավորման տեսանկյունից:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու զեկույցի շրջանակներում ներկայացված առաջնահերթ գործողությունների շուրջ աշխատանքային քննարկումները` դրանց կիրառելիության արդյունավետ մեխանիզմները նախանշելու նպատակով:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30