Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ տուգանք

Հունիս 13,2025 22:22

Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ տուգանք: Այս պատասխանատվությունը կրելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելու դեպքը կդիտարկվի հանցագործություն:

Պարեկային ծառայողի կողմից թվային եղանակով հնարավորություն կլինի ստուգելու վարորդական իրավունքի առկայությունը եւ միայն տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական չունենալը կդիտարկվի իրավախախտում:

Հնարավորություն կստեղծվի ոստիկանության կողմից վարչական իրավախախտում կատարած անձին չբերել ոստիկանություն, եթե շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող միջոցներով հնարավոր լինի անձին նույնականացնել:

Նախատեսվում է արգելել 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակության առարկաների սարքերի կամ գործիքների վաճառքը: Դրանց վաճառքը կառաջացնի տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ 50.000 դրամի չափով, վաճառքի մեջ ներգրավվելու համար՝ 100.000 դրամի չափով, իսկ կրելը կառաջացնի տուգանքի նշանակում 20.000 դրամի չափով՝ սարքերը կամ գործիքները վերցնելու հնարավորությամբ:

Կսահմանվի կարգավորում, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած եւ Վիեննայի համապատասխան կոնվենցիայով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչեւ երեք ամիս ժամկետով ճանաչել գործող:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30