ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը, որը բարձրաստիճան պաշտոնյան հարցազրույց է համարել, գրել է. «Այսօր Լևոն Տեր Պետրոսյանը երեսպաշտության մաստեր կլաս է արել: …Սրանով նա փաստորեն հավասարկության նշան է դնում վարչապետի ու հայ ինքնության դեմ հանցանք գործած ռուս կայսեր միջև»:
«ՉԻ». Մեր մեջ ասած, Նիկոլ Փաշինյանը դեռ գոհ պիտի լինի, որ հավասարության նշան են դնում իր ու ռուս կայսեր միջև:
Որովհետև ռուսական Նիկոլ ցարը ի վերջո տեղի տվեց հայ ժողովրդի ու հայ եկեղեցու բողոքի ցասմանն ու դիմադրությանը, իսկ հայկական Նիկոլն ինքն է դիմադրում հայ ժողովրդին ու հայ եկեղեցուն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»