Լրահոս
Օրվա լրահոսը

Արյան պաշարները մշտապես համալրելու կարիք ունենք․ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվության արշավին

Հունիս 14,2025 12:35

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարի ևս մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը՝ նաև սեփական օրինակով ընդգծելով դոնոր դառանլու կարևորությունը։

Նախարարը ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության Արյան բանկում մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված միջոցառմանը, նախքան արյուն հանձնելը զրուցել կենտրոնում բուժում ստացող փոքրիկ պացիենտների հետ։

«Սա մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակության ակցիա է․ արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունենք․ քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց դոնորության մշակույթի ձևավորմանը, զուգահեռաբար նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ատեղծմանը, բարելավմանը» ,- նշել է առողջապահության նախարարը։

Երեխաները երկար էին պատրաստվել օրվան․ իրենց ձեռքերով բացիկներ ու խորհրդանշական նվերներ պատրաստել՝ այսկերպ շնորհակալության հայտնելու իրենց դոնորներին, որոնց շնորհիվ է նաև կազմակերպվում իրենց բուժումը։

Հունիսի 14-ին` ժամը 09:00-ից մինչև 14:00 օրվա շրջանակում, Արյան բանկի 5 մարզային բաժանմունքներում ևս (Գյումրի, Վանաձոր, Գորիս, Արմավիր, Հրազդան) մեկնարկել է անվարձահատույց արյունատվության արշավը։

Մարդասիրական, կյանք փրկող արշավին այսօր և բոլոր օրերին կարող են միանալ նաև այս մարզերի բնակիչները։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30