Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից ու զարգացնել այն պահանջները, որոնք բացառապես իրենց շահերից են բխում․ Տիգրան Աբրահամյան

Հունիս 14,2025 16:35

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրան-Իսրայել նոր բախման պայմաններում, ինչպես և ենթադրվում էր, Բաքվից բարձրաձայնել են միջանցքի բացման կարևորության մասին:

Թեև Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականն այն ներկայացրել է որպես Հայաստանի համար շահեկան քայլ, այնուամենայնիվ, հարցն այն է, որ տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է վերաթարմացնել այս խնդիրը:

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և միջազգային ակտորների` իրանա-իսրայելական հակամարտության վրա կենտրոնացումից, ու զարգացնել այն պահանջները, որոնք բացառապես նրանց շահերից է բխում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30