Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիների աջակցության ծրագրի իրականացումը տեսնում եմ միայն իշխանափոխությամբ»․ Անաստաս Իսրայելյան

Հունիս 14,2025 18:42

«Ձեր առաջարկած ծրագիրը ստեղ ապրելու, ինտեգրվելու մասին է, կառավարության առաջարկած ծրագիրն արտագաղթի ծրագիր է»,-անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի դահլիճում «Արցախահայության սոցիալ-տնտեսական ինտեգրման կարևորությունը և առկա խնդիրները թեմայով» բանախոսության ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած ծրագրին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։

Նշենք, որ նա դուրս է եկել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից։
Անաստաս Իսրայելյանն ասաց՝ կառավարության ծրագրի հետ կապված տասնյակ կետեր են առաջարկել, բայց կառավարությունը դրանք չի ընդունում․ «Կստացվի՝ իրենք իրենց հակասում են։ Արցախի հարցը փակել են, ժողովրդի հարցն էլ ուզում են փակել։ Այս բոլոր ծրագրերի մասնակցելով, տարբեր տեղեր լինելով, այս ծրագրի  իրականացումը տեսնում եմ միայն իշխանափոխությամբ»։

Մեսրոպ Առաքելյանն արձագանքեց․ «Ինչպես Արցախ վերադարձի հարցը մեկ-երկու տարվա խնդիր չէ, այնպես էլ իշխանության փոփոխությունը մեկ-երկու շաբաթվա գործ չէ։ Բայց մեկ-երկու շաբաթ էլ արցախցիներն ունեն սոցիալական խնդիրներ։ Շատ կարճաժամկետ հատվածում, եթե խոսում ենք, որ այս ծրագիրը գոնե չդադարեցվի, ոնց անենք, ճնշենք, որ երկարացնեն, իսկ ծրագիր լուծողն այսօրվա կառավարությունը չէ։ Եթե այդ մարդկանց համար արցախցիները նպատակ չեն, կարծում եմ՝ առնվազն միամտություն է ՀՀ գործող իշխանության և Արցախ բառի հետ կապված որևէ երևույթի, գործընթացի միջև կապ տեսնելը։ Ինքնախաբեություն է մտածելը՝ գործող իշխանություններն Արցախի, արցախցիների հետ կապված որևէ խնդիր կարող են լուծել։ Միակ բանը, որ իրենցից կարող ենք ակնկալել նոր խնդիրներ գոնե չստեղծեն»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30