Արցախի Հեռուստատեսություն – Սիրանուշ Սարգսյանը Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից է։ Կրթությամբ պատմաբան-մանկավարժ է, հմտացել է նաև քաղաքագիտության մեջ։ 2020 թվականի պատերազմից հետո Սիրանուշը սկսեց հոդվածներ գրել հիմնականում միջազգային մամուլի համար։
Նրա գրառումները սոցիալական տարբեր հարթակներում դարձել էին Արցախի ժողովրդի հոգու ճիչը՝ ապրելու իրավունքի համար։ Սիրանուշի յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր հուշ, ցավով խտացված յուրաքանչյուր պատկեր դիմում էր աշխարհին. տեսեք մեզ, լսեք մեզ, մի լռեք մեր կողքին…