«Կարծում եմ՝ արցախահայերի ինտեգրման հարցում մի կարևոր բաղադրիչ էլ կա․ եկել են բավականին լուրջ կառավարման փորձ, փորձագիտական լուրջ հմտություններ ունեցող մարդիկ, որոնք կարող են նաև մեր կառավարման գործում օգտակար լինել»,- Հայ Ազգային Կոնգրեսի դահլիճում «Արցախահայության սոցիալ-տնտեսական ինտեգրման կարևորությունը և առկա խնդիրները թեմայով» բանախոսության ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Նա փաստեց՝ ինտեգրացիայի կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ արցախահայերը ինտեգրվեն մեր կառավարման համակարգում, նախարարություններում, տարբեր տեսակի գործակալություններում։ Լևոն Զուրաբյանն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարելի է անել այս ուղղությամբ, նա պատասխանեց․ «Ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլև տարբեր ոլորտներում բավականին լուրջ մասնագիտական խումբ կա, որոնք կարող են ինտեգրվել ոչ միան կառավարման համակարգում, այլև ուժային հատվածում։ Որոշ մարդիկ քաղաքացիությունը փոխել են նաև պետական համակարգում ներգրավվելու համար։ Այս ուղղությամբ կարևոր է, որ նաև կառավարությունն ակտիվ քայլեր ձեռնարկի, նաև այլ կառույցները կարող են ներգրավվել, քանի որ ոլորտային մասնագետների խումբ կա Արցախից։ Արցախում աշխատելու տարիներին զգացել եմ՝ պետական կառավարման համակարգն Արցախում լիարժեք կայացած էր, բավականին արդյունավետ հիմքերի վրա էր դրված»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ