Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմի կորիզը

Հունիս 14,2025 21:00

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մի խումբ անդամներ այսօր՝ հունիսի 14-ին, Մասիս քաղաքում հանդիպում ունեցավ Մասիսում և հարակից համայնքներում բնակվող մեր հայրենակիցների հետ։

Հանդիպումն անցել է ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում։

Քննարկման ընթացքում Խորհուրդը ներկայացրել է իր ստեղծման և գործունեության պատմությունը, մինչ այժմ կատարված քայլերը, ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքները։

Մեր հայրենակիցները ողջունել և կարևորել են Խորհրդի աշխատանքը՝ ընդգծելով, որ կանգնած են Խորհրդի կողքին և պատրաստ են մասնակցել երկարաժամկետ պայքարին՝ միասին առաջ տանելու մեր համատեղ օրակարգը։

Հանդիպման մասնակիցները նաև ներկայացրել են իրենց առաջարկներն ու հարցադրումները՝ ուղղված արցախցիների իրավունքների պաշտպանությանը:

Նշենք, որ տեղում ձևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմի կորիզը։ Թիմը առաջիկայում կընդլայնվի և կլուծվի գրասենյակային պայմանների ապահովման հարցը։

Խորհուրդն առաջիկա օրերին շարունակելու է մարզային այցելությունները և քննարկումները արցախցիների տարբեր խմբերի հետ:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30